Նախկին բորտուղեկցորդուհի Էրիկա Ռոտը (Erika Roth) հայտարարել է, որ գոյություն ունի երկու իդեալական պահ, երբ ուղևորներին հարմար է ինքնաթիռում զուգարան գնալ։ Այդ մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail թերթին։
Կնոջ խոսքերով՝ խոսքը այն պահի մասին է, երբ անջատվում է «կապեք ամրագոտիները» ազդանշանը և այն բանից առաջ, երբ բորտուղեկցորդները սկսում են խմիչք առաջարկել։
Այդ դեպքում ուղևորը կարող է 10 րոպե հանգիստ ժամանակ ունենալ․ բացատրում է Ռոտը։ Իսկ արդեն 20 րոպե անց ինքնաթիռի զուգարանի դռան մոտ կգոյանա մյուս ուղևորների հերթը․ հավելել է նա։