Էյֆելյան աշտարակը կշրջապատեն հրազենակայուն ապակե պատով

Փարիզի իշխանությունները որոշել են պաշտպանել Էյֆելյան աշտարակը 2,5  մետր բարձրությամբ հրազենակայուն ապակե պատով։ Այդ մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը։

Ֆրանսիական մայրաքաղաքի վարչակազմը որոշել է նման քայլեր ձեռնարկել քաղաքում առկա ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով։ Պատը մտադիր են կանգնեցնել  2018 թվականի վերջին։

Նախագծի մոտավոր արժեքը 20 միլիոն եվրո է։ Պատը կկանգնեցնեն մետաղական ցանկապատի տեղում, որը տեղադրել էին   2016 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում։

Էյֆելյան աշտարակը հրազենակայուն ապակե պատով պաշտպանելու պլանների մասին հայտնի դարձավ փետրվարին։ Այդ ժամանակ հաղորդվեց, որ այն կկանգնեցնեն այս տարվա աշնանը։

You might also like