Հայտնի են Եվրոպայի լավագույն քաղաքները երեխաների հետ հանգստի համար

34travel ինտերնետ ամսագիրը ընտրել է Եվրոպայի յոթը քաղաք, որոնք, ըստ խմբագրերի, ամենահարմարն են երեխաների հետ հանգստանալու համար։  Ցանկը, որը հորիզոնականների բաժանված չէ, հրապարակվել է ամսագրի կայքում։

Ցանկում, մասնավորապես, հայտնվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։ Այս երկրի բնակիչները ճանաչվել են ամենաբարյացկամը երեխաների հետ շփման հարցում։ Կոպենհագենում ընտանեկան զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս այցելել Գիննեսսի ռեկորդների թանգարան, Տիխո Բրագեի անվան պլանետարիում, Կրկեսի թանգարան և պատմությանը նվիրված Մանկական թանգարան։

Ցանկում հայտնվել է նաև Ամստերդամը։ Այստեղ ճանապարհորդներին խորհուրդ են տալիս երեխաներին տանել Նիդեռլանդների հնագույն  Natura Artis Magistra կենդանաբանական այգին, որն հիմնադրվել է  1838 թվականին։ Լրագրողները նաև խորհուրդ են տալիս այցելել Վոնդելա պարկը, որտեղ կան կինոյի թանգարան, բաց երկնքի տակ թատրոն և մանկական հրապարակ։ Բացի այդ, Ամստերդամում կան բազմաթիվ ժամանցային կենտրոններ։   Բարսելոնայում ընտանեկան ճանապարհորդները կարող են այցելել օվկիանոսարիում, որը ամենամեծն է Եվրոպայում (450 տեսակի ծովային կենդանի)։ Նրանք նաև կարող են այցելել Տիբիդաբո ատրակցիոնների պարկ, որը գտնվում է համանուն լեռան վրա։ Այն ամենահին ժամանցային համալիրն է Իսպանիայում, որտեղ այժմ գործում է  25 ատրակցիոն։

Երեխաների հետ ճանապարհորդողներին նաև առաջարկում են այցելել Հռոմ, Ստոկհոլմ, Բեռլին և Պրահա։

 

You might also like