Նյաչանգի Tri Nguyen կղզու այգու տարածքում բացվել է նոր ծովային թատրոն` «Ծովակատուների շոու»։ Թատրոնի հյուրերին սպասվում է դինամիկ և ուրախ ներկայացում հարավամերիկյան ծովակատուների մասնակցությամբ։ Զբոսաշրջիկների համար ներկայացումը անցկացվում է օրը 3 անգամ․ ժամը 10:00-ին; 13:00-ին և 15:30-ին։ Tri Nguyen կղզի կարելի է հասնել ինչպես ինքնուրույն՝ նավակ վերցնելով Հարավային նավահանգստից, այնպես էլ՝ էքսկուրսիոն խմբի կազմում։
Այգու այցելության, ակվարիում-նավի և Ծովակատուների շոուի արժեքը կազմում է 150 հազար VND մեծահասակների համար և 85 հազար VND երեխաների համար։