Աշխարհի ամենաթանկարժեք բուրգերն արժե 10 հազար դոլար

Դուբայում 10 հազար դոլարով  վաճառված բուրգերը դարձել է ամենաթանկարժեքը աշխարհում։ Ուտեստը ձեռք է բերվել բարեգործական ակցիայի շրջանակներում․ ստացված հասույթը ուղղվել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին։ Այդ մասին հայտնում է  Gulf News-ը։

Աշխարհի ամենաթանկարժեք բուրգերը պատրաստել է շեյխ Մոհամեդ Աբդուլա ալ-Թանին, ով աշխատում է Շարժա էմիրությունում։ Գնորդը եղել է ինդոնեզիական Villa77 ամսագիրը։

10 հազար դոլար արժողությամբ բուրգերի բաղադրությունն է քրքումով հաց, չեդար պանիր, տավարի բեկոն, հարիսսա կծու սոուս և համեմունքներ։

You might also like