Եվրոպայում բացվում է գարեջրի սեզոնը

Առաջիկա հանգստյան օրերին՝ մարտի 24-ից 26-ին Կատալոնիայի մայրաքաղաքում կանցկացվի Barcelona Beer Festival 2017 գարեջրի միջազգային փառատոնը։

Փրփրուն խմիչքի տոնը կանցկացվի Hospitalet de Llobregat-ի La Farga Centre d’Activitats ժամանցային միջոցառումների շրջանային կենտրոնում։ Մասնակիցներին կներկայացվի տեղական և արտասահմանյան գարեջրի ավելի քան 300 տեսակ։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ փառատոնի նպատակը փրփրուն խմիչքի կիրառման մշակույթի ցուցադրությունն է։ Beer Festival փառատոնի հյուրերը կարող են գնահատել տոնի անփոխանցելի մթնոլորտը, համտեսել տարատեսակ գարեջրային խորտիկներ, լսել հաճելի երաժշտություն և վայելել հայտնի իսպանացի արտիստների կատարումները։

Փառատոնի մուտքը անվճար է, բայց արդեն ներսում պետք է վճարել 7 եվրո ապակյա գավաթի և երկու համտեսման խմիչքի  համար։ La Farga Centre d’Activitats հասնելու համար այցելուները կարող են օգտվել  մետրոյի  L1 կամ L5 գծերից։ Տոնի մեկնարկը 11:00-ին է։

Իսպանական փառատոնից բացի, այս գարնանը կարելի է  այցելել  նաև մի քանի այլ խոշոր տոնակատարության՝ նվիրված գարեջրին։ Ապրիլի 6-ից 8-ին Լեհաստանում Վարշավայի ֆուտբոլային մարզադաշտի  տրիբունաներում  կանցկացվի մեծ միջոցառում գարեջրի սիրահարների համար։ Բելգիական Լյովեն քաղաքի   Zythos  փառատոնին կներկայացվեն ավելի քան 500 տեսակի գարեջուր, կանցկացվեն էքսկուրսիաներ   Stella Artois և  Domus գործարաններում։ Իսկ մեկ ամիս անց՝ մայիսի 11-ին Պրահայի Լենտա այգում կմեկնարկի երկուշաբաթյա Չեխական գարեջրի փառատոնը։ Նրա յուրահատկությունն այն է, որ գարեջուրը միայն տեղական է։ Համտեսման վայրը տեղավորում է 4 000 մարդու, իսկ մուտքի տոմսն արժե  99 կրոն։

You might also like