Յուրմալայում վերաբացել են կաբարեն

Անցած դարի 70-80-ական թվականներին Լատվիայի «Յուրմալա» կուրորտային  քաղաքի համանուն հյուրանոցը հայտնի էր ողջ Խորհրդային Միությունում: Նրա ռեստորանում անցկացվում էին կաբարե-շոուներ, որոնց տոմսերը ամրագրվում էին ամիսներ առաջ:

Հիմա այդ հյուրանոցը անվանվում է Hotel Jūrmala Spa: Վերջերս հյուրանոցի ղեկավարությունը որոշել է վերաբացել հայտնի կաբարեները: Առաջին ներկայացումը տեղի կունենա փետրվարի 25-ին. այս մասին հայտնում է Յուրմալայի զբոսաշրջային-տեղեկատվական կենտրոնը: Տոմսի արժեքը մեկ անձի համար 32 լատա է  (46 եվրո):

Յուրմալան ռուսների սիրելի հանգստավայրն է: 2003 թվականից սկսած` քաղաքը ամեն տարի լավագույնն է ճանաչվում «Բալթյան ծովի լավագույն հանգստավայր» անվանակարգում:

You might also like