ԱՄԷ-ի պատմության թանգարան է բացվել Դուբայում

ԱՄէ-ի խոշորագույն էմիրությունում բացվել է նոր ժամանակակից թանգարան, որը պատմում է այցելուներին  Դուբայի և ամբողջ երկրի պատմությունը։ Այդ մասին հայտնում է Դուբայի Տուրիզմի և առևտրային մարքեթինգի վարչությունը։

Etihad Museum-ը բացվել է 25  հազար քառակուսի մետր մակերես ունեցող գերժամանակակից կառույցում։ Նրա ցուցանմուշները պատմում են երկրի հարուստ մշակութային ժառանգության և այն մասին, թե ինչպիսին էր Դուբայի կյանքը մինչև  1971 թվականին Միավորման հռչակագրի ընդունումը․ հենց այդ իրադարձությունից հետո սկսվեց Միացյալ Արաբական Էմիրությունների  տնտեսական աննախադեպ աճը։

You might also like