Ռոնալդու․ հյուրանոց, թանգարան, օդանավակայան

Մարտի 29-ից զբոսաշրջիկների շրջանում հայտնի իսպանական Մադեյրա կղզու օդանավակայանը կկրի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անունը։ Այդ մասին հայտնում է  footballhd.ru կայքը։

Սպորտային լրագրողները հղում են կատարում տեղական կառավարության ղեկավար Միգել Ալբուկերկին, ով օրերս հայտարարել է, որ օդանավակայանը կանվանափոխվի մարտի վերջին չորեքշաբթի օրը։ Հրաժարվել իրենց ընդունած որոշումից իշխանությունները չեն պատրաստվում՝ անկախ տեղաբնակների բողոքներից։ Օդանավակայանի նախկին անվան պահպանման օգտին ստորագրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ։

Կրիշտիանու Ռոնալդուն պորտուգալացի ֆուտբոլիստ է, ով հանդես է գալիս իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբում և Պորտուգալիայի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է  2016 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Նա ծնվել է Մադեյրայում և այստեղ ապրել մինչև  12 տարեկանը։ Մադեյրայի գլխավոր քաղաքում՝ Ֆունշալում, արդեն բացվել  է Pestana CR7 Funchal Hotel հինգաստղանի հյուրանոցը, որի սեփականատերը Ռոնալդուն է։ Կղզում կան նաև հայտնի ֆուտբոլիստի թանգարան և հուշարձան։

You might also like