Իսպանական դիզայներական In-Tenta ընկերությունը ստեղծել է շարժական հյուրանոցային համար, որը կարելի է տեղադրել գրեթե ամենուր։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Drop box անունը կրող կոնստրուկցիայի հեղինակները առաջարկում են այն երկու տարբերակով՝ մեկ կամ երկու ննջասենյակներով։ Առաջին դեպքում այնտեղ կարող է բնակվել զույգ, երկրորդում՝ չորս հոգուց բաղկացած ընտանիք։
Համարը ներառում է նաև լոգասենյակ և բացօթիկ։ Drop box-ը պատրաստված է փայտից և այլ թեթև նյութերից, այդ պատճառով այն հեշտ է տեղափոխել և տեղադրել բնության մեջ տարբեր վայրերում, օրինակ՝ լճի ափին կամ լեռան վրա։