Airbus-ը ներկայացրել է թռչող ավտոմեքենայի հայեցակարգ (վիդեո)

Airbus ինքնաթիռներ արտադրող ընկերությունը ներկայացրել է թռչող ավտոմեքենայի հայեցակարգ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով  Pop.Up անունը կրող փոխադրամիջոցի տեսանյութը։

Մեքենան ունի երկու հոգու համար նախատեսված պարկուճային սրահ։ Այս տրանսպորտային մոդուլը կցվում է  անիվներով բազայի և կարող է տեղաշարժվել նաև գետնի վրա։

Օդում տեղաշարժվելու համար կիրառվում է քուադրոկոպտեր, որը ամրանում է պարկուճի վերևամասում։ Pop.Up-ը աշխատում  է էլեկտրաէներգիայով։ Գետնի վրա տրանսպորտային միջոցը կարող է զարգացնել  մինչև 100 կիլոմետր ժամ արագություն։

Ինչպես նշել են  Airbus-ում՝ նման մեքենաները կարող են օգնել պայքարել խցանումների դեմ։  Ակնկալվում է, որ առաջին նման ավտոմեքենան կստեղծվի  2024-2027 թվականներին։