ԱՄՆ. Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում ուղևորներին կառաջարկեն լիցքաթափվել յոգայի սրահում

Աշխարհի օդանավակայաններում արդեն սովորական է դարձել աղոթքի, հանգստի, մանկական և այլ սենյակների առկայությունը: Սակայն Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում մեկ քայլ  առաջ են անցել. սթրեսից դուրս գալու և լիցքաթափվելու համար ուղևորներին առաջարկում են զբաղվել յոգայով. այս մասին  հայտնում է Daily Mail-ը:

Terminal 2-ում ստեղծվել է հատուկ սենյակ, որն ունի բաց կապույտ ֆոն և պարտադիր կանոն բոլորի համար` պահպանել լռություն: Այստեղ ուղևորները կարող են լիցքաթափվել թռիչքից առաջ: «Որքանով որ մենք ենք տեղյակ, սա օդանավակայանում գործող միակ յոգայի սենյակն է ողջ աշխարհում»,- հայտնել է Մայքլ ՄքՔարոնը  (Michael C. McCarron)` օդանավակայանի հասարակայնության հետ կապերի ղեկավարը:

Անցած շաբաթ բացված սենյակը արդեն հետաքրքրել է մեծ թվով ուղևորների: Թամալ Դոջի (Tamal Dodge)` Սանտա Մոնիկայում յոգայի կենտրոնի ուսուցքի կարծիքով` աշխարհի օդանավակայաններում նման սենյակների առկայությունը շատ օգտակար է ուղևորների համար: «Թռիչքից առաջ մեդիտացիա կատարելն ու լիցքաթափվելը  շատ օգտակար է»,-նշում է պարոն Դոջը:

You might also like