Կառավարության հինգշաբթի կայանալիք նիստում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի կառավարության որոշման մի նախագիծ, որով Արաբական Միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը կվերացվի: Այս որոշմամից հետո պետք է երկու երկրների կառավարությունները ստորագրեն համաձայնագիր վիզային ռեժիմը վերացնելու մասին:
ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացույուն է տվել «ՀՀ կառավարության և ԱՄԷ-ի կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» կառավարության որոշման նախագծին:
ՀՀ ԱԳՆ-ն էլ գտնում է, որ փաստաթղթի կնքումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Աղբյուրը` Armtimes.com