Ազատ հողատարածքի որոնման և հոգնեցնող թղթաբանական իրարանցման մի քանի տարիներ անց որոշում է կայացվել Հավերժական քաղաքում կառուցել ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ։
Նախագծի հեղինակները հայտնում են, որ Stadio del Roma-ն արտաքինից կհիշեցնի ժամանակակից մեկնաբանությամբ Կոլիզեյը։ Բացի ֆուտբոլային խաղերից, արենայում նախատեսվում է անցկացնել նաև մշակութային և մարզական այլ միջոցառումներ։ Մասնավորապես, մարզադաշտը համերգային հարթակ կհանդիսանա համաշխարհային աստղերի համար։
52 հազար հանդիսատես տարողունակությամբ մարզադաշտը կդառնա Իտալիայի ամենանշանավոր նախագծերից մեկը և կկառուցվի «Ռոմա» ակումբի համար։