Հյուսիսային Իռլանդիայում ընկել է «Գահերի խաղի» 200-ամյա հաճարենին

Հյուսիսիռլանդական Արմոյ գյուղում (Անտրիմ կոմսություն) հաճարենին, որը ցուցադրվել է «Գահերի խաղը»  սերիալում, ընկել է ճանապարհին․ հայտնում է  Lenta-ն՝ հղում կատարելով  BBC News-ին։ 200-ամյա հաճարենին բացում էր սերիալի  այսպես կոչված Թագավորական երթուղին՝ Վեստերոսի ամենակարևոր և երկար ճանապարհը։

30B4075E00000578-3422329-image-a-125_1454083852717

«Գահերի խաղում» Թագավորական երթուղին  ծառուղի է, որի երկու կողմերով աճում են դարավոր հաճարենիներ։ Տասնամյակների ընթացքում ծառերի ձյուղերը հյուսվել են միմյանց և ձևավորել թունել։ Սկզբում Արմոյում աճում էր շուրջ 150 նման հաճարենի, իսկ այսօր դրանցից մնացել է  միայն 90-ը։ 2015 թվականի հունվարին  դրանցից շատերը տուժել են «Հերտրուդա» փոթորկից։

a0ae0f5796c9abe40a13b19d67b05b3f0e2332bd_956

Հուլիսի 25-ին ԱՄՆ-ում ուժեղ քամին տապալել է «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի կաղնին։ Ծառի մոտ, որը վերածվել էր տեսարժան վայրի, ամեն տարի այցելում էին  մեծ թվով զբոսաշրջիկներ։

You might also like