Դուբլինում իր դռները կբացի սառցե բարը

Օգոստոսին Իռլանդիայի մայրաքաղաքում կբացվի յուրօրինակ բար․ նոր հաստատությունը իրենից ներկայացնում է սառցե քարանձավ, որտեղ այցելել հնարավոր է միայն ձմեռային հագուստով։

Ice_Cave_inside1

Ice Cave անունը կրող բարը կգործի Դուբլինում 2016 թվականի օգոստոսի  4-ից 10-ին։ Նախնական տվյալներով՝ արդեն ավելի քան 5000 մարդ ցանկություն է հայտնել այցելել այդ յուրօրինակ վայրը։ Չնայած փխրուն նյութին, որից կպատաստվի բարը, Ice Cav-ը առաջարկում է իր հաճախորդներին ժամանցի լայն սպեկտր, այդ թվում՝ երաժշտական համերգներ և դիջեյների ելույթներ։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օգոստոսին տեղափոխվել ամառ, նաև հնարավորություն ունեն շահել մուտքի տոմսը՝ մասնակցելով բազմաթիվ մրցույթների Ice Cave-ի   Facebook-յան և  Twitter-յան պաշտոնական էջերում։

You might also like