Իտալիան թատրոն կթողնի անվճար

Հոկտեմբերի 22-ը օր է, որը թատրոնի սիրահարները պետք է գրանցեն  իրենց օրագրերում։
Մշակութային ժառանգության նախարար Դարիո Ֆրանչեսկինին, AGIS-ը (Իտալական թատերական գլխավոր գործակալությունը) և իտալական բոլոր թատրոնների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել համաիտալական նախաձեռնություն՝ թատրոնի օր,  իրականացնելու մասին, որի շրջանակներում ցանկացած թատրոն այցելությունը կլինի անվճար։
Այդպիսով, հոկտեմբերի 22-ը կդառնա ամբողջովին թատրոնին նվիրված օր․ օրվա առաջին կեսին թատրոնների մուտքը անվճար կլինի երեխաների և դեռահասների համար, իսկ երեկոյան՝ մնացած բոլորի համար, ովքեր կցանկանան վայելել երեկոն ներկայացում դիտելով։
Նախարար Ֆրանչեսկինին ցանկություն է հայտնել կրկնել նախաձեռնությունը ամեն տարի։