Թագուհու մոտ ամենազարմանալի և անհավատալին այն է, թե ինչպես է իրեն հաջողվում լինել ամենահայտնի, բայց միևնույն ժամանակ ամենաառեղծվածային մարդը աշխարհում: Լոնդոնաբնակների մեծ մասը անգամ չեն տեսել թագուհուն` չնայած որ ապրում են միևնույն քաղաքում: Շատ ավելի քիչ մարդիկ են հանադիպել նրա հետ: Այդ ամենով հանդերձ` թագուհու հետ առերես հանդիպելը հավանական է, եթե դուք ունեք միևնույն հետաքրքրությունները, էլ չասենք նրա գահակալման 60-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությունների, միջոցառումների և տոների մասին, որոնց ընթացքում կարող եք հանդիպել նրա հետ: «Ադամանդե հոբելյանի» տոնակատարության ընթացքում յուրաքանչյուրը հնարավորություն կունենա տեսնել Մեծ Բրիտանիայի թագուհուն, հայտնում է VisitBritain-ը:
1. Եթե դուրս եք գալիս Հայդ Պարկ հյուրանոցից (Hyde Park) ուղիղ ժամը 10:40, իսկ կիրակի օրերին 9:40 րոպեին, ապա հնարավոր է տեսնել, թե ինչպես է Նորին Գերազանցությունը հիասքանչ «սև հեծելազորային»` «Cavalry Blacks» ձիերի վրա նստած անձնական պահակախմբի ուղեկցությամբ անցնում Ուայթհոլ (Whitehall) այգու միջով:
2.Թագուհուն միշտ էլ դուր են եկել ձիերը. մինչև վերջին ժամանակները նա ձիով է մեկնել Trooping the Colour միապետի տարեդարձի ամենամյա տոնակատարությունը, այնպես որ ձիավարությունը նրա արյան մեջ է: Թերևս թագուհուն տեսնելու ամենահեշտ ճանապարհը բադմինտոնի մրցումների ժամանակ կարող է լինել, որը անցկացվում է Գեթկոմ այգում (Gatcombe Park) կամ էլ Թագավորական ձիարշավների ժամանակ` Վինձորում (Royal Windsor), որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես է Նորին Գերազանցությունը զբոսնում և զրուցում ձիու սիրահարների հետ:
3.Հունիսին տեղի է ունենում Դերբին` ձիարաշավ, որտեղ Թագուհին այցելու է որպես մասնավոր անձ: Անցյալ տարի նա աչքը չի կտրել իր ձիուց` Կարլտոն Հաուսից (Carlton House), որին շատ քիչ էր մնացել հաղթելու: Շատերը մրցույթին հետևում էին Բլուրից (The Hill). դա վազքուղու մոտ գտնվող Էսպոնովական (Epsom Downs) ձիարշավորդների հարթակ է, որի մուտքը բոլոր ցանակացողների համար ազատ է: Լավ հեռադիտակի առկայությոն դեպքում այդտեղից հնարավոր է տեսնել նաև Թագուհուն ( շատ հնարավոր է նա էլ կնայի ձեզ), իսկ երկհարկանի ավտոբուսների երջանիկ ուղևորները կայանվել են ուղիղ թագավորական պահատնակի մոտ, որտեղից էլ բացվում էր հիանալի տեսարան դեպի թագավորական ընտանիք:
4.Հունիսի վերջին տեղի են ունենում մի քանի ավելի պաշտոնական միջոցառումներ` Թագավորական Ասկոտ Ձիարշավը (Royal Ascot), որտեղ Թագավորական երթը հինգ օր շարունակ ուղիղ ժամը 14:00-ին կանցնի Ոսկե դարպասների (Golden Gates) մոտով դեպի ձիարշավարան` Թագավորական հարթակ (Royal Enclosure)` նախապես սնվելով Վինձորյան ամրոցում: Նրանք անցնում են բոլոր շարքերի երկայնքով, և այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է ամբոխը փորձում ողջունել Թագուհուն: Այս մրցույթները արժե նայել թեկուզ միայն այն բանի համար, որպեսզի տեսնես թե ինչպես է Թագուհին ուսումնասիրում ձիարշավորդների ծրագիրը, այնուհետև` հանձնում մրցանակները:
5.Եվ վերջապես, եթե դուք իսկապես ցանկություն ունեք տեսնելու թագուհուն, ապա աչքներդ մի հեռացրեք Ջեյմս ամրոցից (St James’s Palace) և Մոլլից (the Mall), քանի որ այդտեղով է անցնում նրա փայլուն լիմուզինը: Երբեմն նա այդտեղից ձեռքի շարժումով ողջունում է հետաքրքրասեր հանդիսատեսին: Բացի այդ, կան նաև բազմաթիվ թագավորական նստավայրեր: Թագուհին սիրում է Վինձորյան ամրոցը, որտեղ ապրել է պատերազմի ժամանակ, անցկացրել է Սուրբ Ծննդյան ներկայացումներ երեխաների հետ, BBC-ով անցկացրել է «Երեխաների ժամ» ռադիո հաղորդումը («Children’s Hour»): Վինձորյան ամրոցը հանրության համար բաց է ողջ տարին: Բուքինգհեմյան ամրոցի (Buckingham Palace) պետական պալատները այցելության համար բաց են լինում օգոստոս և սեպտեմբեր ամիսներին:
Թագավորական մյուս նստավայրերը հաճախ բաց են լինում այն ժամանակ, երբ նա երկրից բացակայում է. օրինակ Սանդրինգեմյան պալատը (Sandringham House) Նորֆոլկում (Norfolk), որտեղ նա միշտ անցկացնում է Սուրբ Ծնունդը: Բալմորալ ամրոցը (Balmoral Castle), որը թագուհու ամառային նստավայրն է Շոտլանդիայում, բաց է այցելությունների համար: Հոլիռուդ պալատը (Holyrood Palace) Էդինբուրգում բաց է զբոսաշրջիկների համար ողջ տարին: Ներկայիս թագուհին, ինչպես և նախկին Վիկտորիա թագուհին, հատուկ սեր է տածում դեպի Շոտլանդիան, նրա բնությանը, պարերին և խաղերին: