Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան հայտնել է, որ մտադիր է սահմանափակել զբոսաշրջիկների թիվը, ովքեր այցելում են հայտնի քաղաքային տեսարժան վայրերը։
Քաղաքապետը դիմել է մշակույթի և տուրիզմի նախարարություն՝ կոչ անելով դիվերսիֆիկացնել դեպի Իտալիա այցելությունը՝ բեռնաթափելով հայտնի քաղաքներն ու տեսարժան վայրերը։ Քաղաքապետը առաջարկում է նոսրացնել հանգստացողների հոսքը՝ նրանց պատմելով երկրի այլ տեսարժան վայրերի մասին, որոնք ևս արժանի են ուշադրության։
Ֆլորենցիայի քաղաքապետը նշում է, որ Իտալիայում շատ են հետաքրքիր տեսարժան վայրերը, որոնք չեն արժանացել զբոսաշրջիկների ուշադրությանը։