Ճանապարհորդության ընթացքում շատ ճանապարհորդներ իրենց ժամանակից հատկացնում են նաև տեղի բարերի այցելությանն ու անծանոթ քաղաքի գիշերային կյանքին ծանոթանալուն։ Զբոսաշրջային Travel+Leisure ամսագիրը հրապարակել է 50 ամենանասովոր բարերի ցանկը, որոնք ցնցում են այցելուներին իրենց դիզայնով, ճաշացանկով կամ գտնվելու վայրով։ Այդ հաստատությունների թվում են հայտնվել․
1. Northern Lights բարը Հյուսիսափայլ բացվող տեսարանով (Ռեյկյավիկ, Իսլանդիա) -ամեն տարի հասանելի է հոկտեմբերից ապրիլ ընկած ամիսներին
2. Baba Nest բարը, որն իրենից ներկայացնում է լողացող հարթակ մայրամուտի անկրկնելի տեսարանով (Պղուկետ, Թայլանդ);
3. Gordonуs Wine Bar գինու բարը, որը գտնվում է մոմի լուսավորությամբ նկուղում (Լոնդոն, Մեծ Բրիտանիա);
4. Ice Bar սառցե բարը (Յուկկասյարվի, Շվեդիա);
5. Blue Frog Lounge բար, որը ստեղված է տիեզերանավի ֆուտուրիստիկ կերպարով (Մումբայ, Հնդկաստան)։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ամսագրի պաշտոնական կայքում։