Անցյալ շաբաթ Սինգապուրի երկու մթերային կրպակ մտել են պատմության մեջ՝ դառնալով այդ բնույթի առաջին հաստատությունները, որոնք ստացել են հայտնի ռեստորանային գիդի աստղերը։
Երկու փողոցային կրպակները՝ Hong Kong Soya Sauce Chicken Rice-ը և Noodle and Hill Street Tai Hwa Pork Noodle-ը, ընդգրկվել են Սինգապուրի «Միշլեն» ուղեցույցում․ գրում է The Telegraph-ը։
Ինչպես հայտնել է Hong Kong Soya Sauce Chicken Rice-ի սեփականատեր և ավագ խոհարար Չան Հոն Մենգը՝ ինքը երբեք չի մտածել, որ փողոցային առևտուրը կարող է դառնալ համաշխարհային թրենդ, բայց հույս է հայտնել, որ հաջորդ սերունդը ևս կսիրի այդ տիպի հաստատությունները։