Չեխիայի կառավարության ղեկավարն ունի միայն մեկ պաշտոնական արտաքաղաքային նստավայր։ Դա Չեխոսլովակիայի նախկին նախագահ Էդվարդ Բենեշի և նրա կնոջ՝Հանայի անձնական տունն է Սեզիմոբո Ուստի քաղաքում։ Վերջերս վիլլան համապարփակ վերանորոգման է ենթարկվել և փայլել իր ողջ հմայքով։ Ներկայիս վարչապետ Բոգուսլավ Սոբոտկոն վիլլա շատ հազվադեպ է այցելում, այդ պատճառով այն ժամանակ առ ժամանակ բացում են հանրության համար։ Հուլիսի 30-ին և 31-ին զբոսաշրջիկները կրկին կարող են այցելել վիլլա, որը միաժամանակ արտահայտում է անցյալ դարի 30-ական թվականների ճարտարապետությունն ու գեղազարդը, ինչպես նաև՝ ներկայացուցչական նպատակով ծառայում կառավարության ղեկավարին։