Չվերթի ուշացումը անբարենպաստ եղանակի կամ մեխանիկական խնդիրների պատճառով շատ տհաճ, բայց սովորական դարձած երևույթ է ճանապարհորդների համար։ Սակայն Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի չվերթի ուշացման պատճառը զարմացրել է ոչ միայն ուղևորներին, այլև՝ համաշխարհային ԶԼՄ-ներին։
Օդանավակայանի թռիչքի դաշտը լցվել է հարյուրավոր պալարավոր կրիաներով, որոնք անցել են թռիչքուղու բետոնե ծածկը, որպեսզի իրենց ձվերը տեղադրեն ափամերձ ավազե գոտում։ Որպեսզի պահպանեն այս քաղցրահամ ջրերում ապրող կրիաների պոպուլյացիան, օդանավակայանի ղեկավարությունը արգելում է օդաչուներին և դիսպետչերներին խախտել նրանց վերարտադրության գործընթացը։ Այս ամռանը աերոդրոմի տարածքում արդեն հայտնաբերվել է 400 կրիա, ովքեր վերադառնում են Նյու Յորքի օդանավակայան ամեն տարի։
Թեև, այս պատճառով թռիչքի ուշացումը աննշան է․ օդանավակայանի աշխատակիցները հեռացնում են կրիաներին թռիչքուղուց մի քանի րոպեում։