Լոս Անջելեսում ժամանակավորապես փակվել են հայտնի լողափերը

Լոս Անջելեսի իշխանությունները հրաման են տվել փակել զբոսաշրջիկների շրջանում հայտնի առողջարանային Լոնգ Բիչ (Long Beach) շրջանի բոլոր լողափերը և Սիլ Բիչ  (Seal Beach) լողափերի մի մասը Լոս Անջելես գետի մեջ կեղտաջրերի աննախադեպ արտանետումների պատճառով, որոնք հետագայում հայտնվում են օվկիանոսում։

Sealbeachcrowd

Ինչպես հայտնում է  Los Angeles Times-ը՝ կոյուղու համակարգի վնասման պատճառով շրջակա միջավայր է լցվել ավելի քան  9 միլիոն լիտր կեղտաջուր։ Կոյուղին, որի խողովակը պայթել է, տեղադրվել էր  1929 թվականին։ Գարշահոտությունից բացի կոյուղաջրերի արտահոսքը կարող է վտանգել մարդկանց առողջությունը․ կեղտաջրերը լի են մանրէներով։ Առաջիկա օրերին իշխանությունները պետք է վերահսկեն ջրերի վիճակը ափի մոտ և կբացեն լողափերը  այն ժամանակ, երբ ջրի երկու նմուշները ցույց կտան, որ ջուրն արդեն անվտանգ է։

You might also like