Մերիլին Մոնրոն ցատկել է 200 անգամից ավել, մինչև որ նրան հաջողվել է իդեալական թռիչք անել, որը հանրությունը տեսել է «Life» ամսագրի շապիկին 1959 թվականին։ Հայտնիների թռիչքների շարք ստեղծելու գաղափարը պատկանել է լատվիական ծագմամբ ամերիկյան լուսանկարիչ Ֆիլիպ Հալսմանին (1906 – 1979)։ Այդ հոգեբանական նկարները հեղինակը կնքել է «թռիչքոլոգիա» (jumpology) անվամբ։
CaixaForum ցուցահանդեսային սրահը հրավիրում է Ֆիլիպ Հալսմանի լուսանկարների ցուցադրությանը։ Սա նկարչի ամենամեծ հետահայաց ցուցադրությունն է, ում 101 լուսանկարները զարդարել են Life ամսագրի շապիկը՝ սահմանելով յուրօրինակ ռեկորդ։ Հալսմանը ծանոթ է եղել շատ հայտնիների հետ՝ Օդրի Հեփբերն, Էյնշտեյն, Հիշկոկ, իսկ Դալիի հետ նրան կապում է բազմամյա ընկերությունը։
Բարսելոնայի ցուցադրությունը կոչվում է ¡Sorpréndeme! / «Զարմացրու ինձ» ։ Լուսանկարչի երեխաների և հարազատների լուսանկարների կողքին տեղ են գտել լեգենդար աստղերը՝ Ջինա Լոլլոբրիջիդան, Բրիջիդ Բարդոն, Էնթոնի Պերկինսը, Գրեյս Քելլին, Ռիչարդ Նիքսոնը, Վինձորի դուքսերը․ նրանք հանել են ոչ միայն կոշիկները, այլև՝ բոլոր ձևականությունները, որպեսզի դառնան Հալսմանի մոդելը։ ¡Sorpréndeme!-ը գործում է CaixaForum ցուցահանդեսային սրահում մինչև 2016 թվականի նոյեմբերի 6-ը։