Դուբայի IMG Worlds of Adventure թեմատիկ այգում օգոստոսի 15-ին կբացվի հյուրանոց, որտեղ կարող են բնակվել ոչ թույլ նյարդեր ունեցող հյուրերը։ Անմոռանալի տպավորություններ կստանան Haunted Hotel-ի հյուրերը՝ շրջելով այս սարսափելի հյուրանոցի միջանցքներում ելք գտնելու հույսով։ Ինչպես գրում են «Ռուսական էմիրությունները»՝ մուտքի մոտ հյուրերին կդիմավորեն «օդը լցրած գարշահոտությունը» և «սարսափելի վանկարկումներով ձայները»։
IMG Worlds of Adventure-ի ադմինիստրացիան հուսով է, որ ուրվականներով հյուրանոցը հաջողություն կունենա թեմատիկ այգու տարածքում գործող մյուս հյուրանոցների ֆոնին։ Հյուրանոցում կաշխատեն պրոֆեսիոնալ դերասաններ, ովքեր հանդես կգան հրեշների դերում, և մի քանի ինժեներ, ովքեր կապահովեն տպավորիչ հատուկ էֆեկտները։ Մռայլ հյուրանոցում կարելի է անցկացնել մեկ օր, բայց ոչ գիշեր։ Թեև, ատրակցիոնի հեղինակները չեն բացառում հատուկ միջոցառման շրջանակներում նաև հյուրերի բնակությունը հյուրանոցում։ Haunted Hotel կարող են այցելել միայն 15 տարեկանից մեծ հյուրերը։