Մեծ Բրիտանիա․ Ծովակալության կամարը կվերածվի հյուրանոցի

Լոնդոնում սկսել են վերակառուցել Ծովակալության կամարը․ հայտնում է Вusiness traveller-ը։ Հյուրանոցի կառավարման պայմանագիրը, որին կվերածվի Կամարը, կստորագրվի  2017 թվականին, բայց արդեն հիմա  12 ընկերություն ցանկություն է հայտնել կառավարել հյուրանոցը, որը տեղ կգտնի պատմական կառույցում։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը  Prime Investors Capital ընկերությանը տրամադրել է կամարը 250 տարով վարձակալելու իրավունքը այն 100 համարով և սպայով, ապարտամենտներով և մասնավոր ակումբով  հյուրանոցի վերածելու համար։ Ծովակալության կամարը կառուցվել է  1910 թվականին՝ որպես Վիկտորիա թագուհու և բրիտանական ծովակալության հուշարձան։

You might also like