Էմոջի գրաֆիկական լեզուն, որը ստեղծվել է Ճապոնիայում, ակտիվ օգտագործվում է հավելվածների սիրահարների կողմից հաղորդագրություններ գրելիս։ Հաշվի առնելով այդ խորհրդանիշների տարածվածությունը՝ բրիտանացի ռեստորատորները որոշել են առաջարկել իրենց հաստատության հաճաորդներին անսովոր հայեցակարգ։
2016 թվականի ամբողջ ամռան ընթացքում The Little Yellow Door հաստատությունը, որը գտնվում է Նոթինգ Հիլում, առաջարկում է այցելուներին անսովոր ճաշացանկ։ Մատուցված բոլոր ուտեստները մարմնավորում են հայտնի էմոջի սմայլների «Սնունդ» բաժնի զմայլիկները։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան պատվեր կատարել, պետք է WhatsApp հավելվածով իրենց նախընտրած զմայլիկով հաղորդագրություն ուղարկեն ռեստորանի աշխատակիցների տրամադրած համարին։ Նրանք, ովքեր չեն ցանկանա օգտվել հեռախոսից հանգստի ընթացքում, կօգտվեն ավանդական մատուցողների ծառայությունից։
Հարկ է նշել, որ The Little Yellow Door-ի այս անսովոր հայեցակարգը բուռն ընդունելություն է գտել ինչպես տեղաբնակների, այնպես էլ` օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։ Այդ պաճառով էմոջի-ուտեստներ փորձելու համար պետք է նախապես ամրագրել սեղանը։