Բարսելոնայի փողոցների կեսը կլինեն հետիոտնային

Բարսելոնի իշխանությունները լավ նորություն են հայտնել քաղաքին զբոսանքով ծանոթանալ ցանկացողների համար։
Քաղաքային իշխանությունները մտադիր են այսօր ավտոմեքենաների համար օգտագործվող ճանապարհների 50%-ը վերածել հետիոտնայինի արդեն 2018 թվականին։ Այդ կերպ Բարսելոնան հոգ կտանի ոչ միայն հետիոտների, այլև՝ էկոլոգիայի մասին։ Իշխանության պլաններով՝ քաղաքում կստեղծվեն 400 մետրը  400-ի  վրա գոտիներ, որոնք վարորդները պետք է շրջանցեն։ Այդ գոտիները նաև կօգնեն կրճատել ճանապարհային երթևեկության ծավալները։
Ներկայումս տրանսպորտային միջոցներով թույլատրվում է շրջել ցանկացած ճանապարհով։ Իշխանությունների պլանի համաձայն՝ հետիոտնային գոտու ճանապարհներով կթույլատրվի երթևեկել միայն տեղաբնակներին և հատուկ ծառայությունների աշխատակիցներին․ հայտնում է  Daily Mail-ը։ Հետիոտնային գոտի մուտք գործելուց առաջ վարորդները պետ է անցնեն անցակետով, իսկ ճանապարհներին առաջնահերթությունը տան հետիոտներին։ Ավտոբուսներին ևս կարգելվի մուտ գործել այդ գոտիներ։