«Խաչապուրիի ինդեքսով» Բաթումին ամենաթանկ քաղաքն է Վրաստանում

Թբիլիսիի պետական համալսարանին (ISET) առընթեր Տնտեսագիտության միջազգային համալսարանը, գնահատելով Վրաստանում տարբեր ապրանքների գների աճի դինամիկան, հրապարակել է խաչապուրիի ամենամսյա ազգային ինդեքսը, որը ցույց է տալիս գների աճը կամ նվազումը։
Հունիսին մեկ ստանդարտ իմերեթական խաչապուրի պատրաստելն արժեր 3,12 լարի  (ավելի քան 1,3 դոլար), ինչը 1,5%-ով ավելին է, քան մայիսին։ 2015 թվականի հունիսի համեմատ՝ մեկ ստանդարտ խաչապուրու պատրաստումը թանկացել է  9,6%-ով՝  2,85 լարի (1,2 դոլար)։ Ամենից շատ հունիսին խաչապուրիի համար անհրաժեշտ մթերքների գները աճել են Քութաիսում   (Արևմտյան Վրաստան)՝  9,2%-ով։
Բաթումիում (Աջարիա), որը պահպանում է տարվա այս եղանակին խաչապուրիի սիրահարների համար ամենաթանկ վայրի իր կոչումը, մեկ ամսվա ընթացքում գները չեն փոփոխվել, և մեկ ստարդարտ իմերեթական խաչապուրիի արժեք կազմում է 3,51 լարի (շուրջ 1,5 դոլար)։ Թելավիում  (Արևմտյան Վրաստան) մայիսից ինդեքսը նվազել է 0,3%-ով և հասել 2,99 լարիի  (շուրջ  1,3 դոլար)։
Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Վրաստանի մայրաքաղաքում, որտեղ մեկ ստանդարտ խաչապուրիի արժեքը նվազել է 2,4%-ով և կազմում է  2,09 լարի  (շուրջ 0,90 դոլար)։