Google որոնողական համակարգը ներկայացրել է նոր գործառույթը, որի օգնությամբ զբոսաշրջիկները կարող են ընտրել իրենց համար բնակության, ինչպես նաև՝ ինքնաթիռի տոմսի ամենաօպտիմալ տարբերակները։
Ինչպես հայտնի է դարձել, Google Search-ում նոր գործառույթ ներդնելու որոշումը կայացվել է տուրիզմի հետ կապված հարցումերի քանակի զգալի աճի պատճառով։ Այժմ որոնողական համակարգը կցուցադրի թռիչքների և հյուրանոցների ամենացածր գները։ Ընդ որում, զբոսաշրջիկները կարող են ինքնուրույն ֆիլտրել որոնման արդյունքները՝ ըստ վարկանիշի, գնի և այլ պարամետրերի։
Բացի այդ, Google-ը խորհուրդներ կտա ճանապարհորդներին։ Օրինակ, եթե որոնողական համակարգը պարզի, որ տվյալ հյուրանոցում ձեր բնակությունը ավելի մատչելի կլինի ձեր նշածի հաջորդող օրերին, ապա այն այդ մասին ձեզ կտեղեկացնի։ Դրանից բացի, համակարգը որևէ կոնկրետ ավիաընկերությանը կամ երթուղուն գրանցված օգտատետերին կծանուցի տեղափոխման սակագների փոփոխության մասին։
Ակնկալվում է, որ Google-ի նոր գործիքից սկզբում կկարողանան օգտվել ամերիկյան զբոսաշրջիկները, իսկ հետո այն հասանելի կդառնա ողջ աշխարհում։