Ո՞ր քաղաքն է ճանաչվել ամենաթանկն աշխարհում

Mercer Human Resource խորհրդատվական գրուպը կազմել է 2016 թվականի օտարերկրացիների համար ամենաթանկարժեք քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է Հոնգկոնգը, որն այդ ցուցանիշով առաջ է անցել Անգոլայի մայրաքաղաք  Լուանդայից, որն առաջատար էր  2013 թվականից։ Լուանդան տեղաշարժվել է 2-րդ հորիզոնական, փորձագետների կարծիքով, տեղական արժույթի թուլացման պատճառով․ գրում է Ինտերֆաքսը։ Ցյուրիխը և Սինգապուրը պահպանել են իրենց անցյալ տարվա դիրքերը  և զբաղեցնում են ցանկի 3 և 4 տողերը՝ համապատասխանաբար։ Տոկիո քաղաքը 11-րդ տեղից բարձրացել է 5-րդ տեղ։  Առաջին անգամ օտարերկրացիների համար ամենաթանկարժեք քաղաքների տասնյակում հայտնվել է նաև Կոնգոյի դեմոկրատական հանրապետության մայրաքաղաք Կինշասան։ Այն զբաղեցրել է 6-րդ տեղը։ Վարկանիշային աղյուսակում հայտնվել են նաև Շանհայը, Ժնևը, Նջամենան ու Պեկինը։

You might also like