Հայտնի է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղի անունը

700 մարդ բնակչությամբ փոքրիկ գյուղը Ֆրանսիայի Բրետան նահանգում արդեն երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղը։ Ռոշֆոր  ան Տերր գյուղը անփոփոխ կերպով գրավում է զբոսաշրջիկներին․ ամեն տարի այցելուների թիվը ավելանում է  40%-ով։

800px-Maisons_classées_2_-_Rochefort-en-Terre

Այս տարի քվեարկությանը մասնակցել են  ռեկորդային թվով ֆրանսիացիներ։ Ավանդաբար մրցույթին ներկայացվում են երկրի բոլոր շրջանները ներկայացնող համայնքներ։ Եզրափակիչ փուլ են անցել  13 գյուղ։ Բրետոնյան գյուղի օգտին քվեարկել է շուրջ  175 հազար մարդ։

incontournables-rochefort-grande

Ռենեսանս ոճի խնամված տներից  և առատ բուսականությունից բացի Ռոշֆոր ան Տերրի այցելուները կարող են տեսնել 13-րդ  դարի ամրոցի ավերակները, ինչպես նաև՝ նոր ամրոց և բրետոնյան ոճի  12-րդ  դարի եկեղեցի։

P61-Rochefort_en_terre-4