Պիկաչուի փառատոն կանցկացվի Ճապոնիայում

2016 թվականի օգոստոսի  7-ից 14-ին Ճապոնիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Յոկոհաման,  կներկվի դեղին գույնով։ Տոկիոյից  կես ժամվա հեռավորության վրա գտնվող քաղաքի փողոցներ դուրս կգան հարյուրավոր մարդիկ՝ հագնված Պիկաչուի՝ պոկեմոնների մասին մուլտֆիլմի ամենահայտնի կերպարի նման։

24026154

Պիկաչուները կշրջեն քաղաքով, կպարեն, ներկայացումներ կտան և կնկարվեն բոլոր ցանկացողների հետ։ Դեղին մուլհերոսներին հնարավոր կլինի հանդիպել  Minato Mirai թաղամասում։

Պիկաչուի փառատոնը անցկացվում է Յոկոհամայում  2014 թվականից և այս անգամ հաջողությամբ համընկավ Go Pokemon օնլայն խաղի թողարկման հետ, որը դարձել է բացարձակ առաջատար բջջային հեռախոսներում ներբեռնումների քանակով։