Զբոսաշրջուհին մահացել է՝ փորձելով սելֆի անել Գրանդ Կանյոնի եզրին

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի 35-ամյա բնակչուհին ողբերգական մահ է ունեցել Գրանդ Կանյոն ազգային պարկում։ Զբոսաշրջուհու մահը, որը վրա է հասել կիրճում հրապարակած լուսանկարից երկու ժամ անց, շատ անսպասելի է եղել նրա ընկերների և հարազատների համար։

Սելֆի նկարելու փորձի ժամանակ Քոլին Բյորնսը սայթաքել է և ընկել կիրճը  ավելի քան 120 մետր բարձրությունից։ Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը՝ զբոսաշրջուհու կյանքը չի հաջողվել փրկել։

6247654391_03a67ba8a0_b

Ooh Aah Point  վայրը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հայտնի է լուսանկարների սիրահարների շրջանում՝ որպես ազգային պարկի ամենագեղատեսիլ հատված։ Հենց այստեղ են հազարավոր զբոսաշրջիկներ հերթ կանգնում հաջող լուսանկար ունենալու համար՝ մոռանալով անվտանգության կանոնների մասին։

You might also like