Հայտնի է 2016 թվականի լավագույն ավիաընկերությունը

Դուբայում հիմնված «Էմիրեյթս» (Emirates Airlines) ավիաընկերությունը ճանաչվել է 2016 թվականի լավագույն ավիափոխադրողը ՝ ըստ բրիտանական հեղինակավոր Skytrax հետազոտական ընկերության։

Անցյալ տարի հաղթող է ճանաչվել  «Քաթար ավիաընկերությունը» (Qatar Airlines)։ Այս տարի այդ ավիաընկերությանը բաժին է հասել երկրորդ տեղը։ Եռյակը եզրափակել է «Սինգապուրյան ավիաընկերությունը» (Singapore Airlines)։

1

Եվրոպայի լավագույն ավիափոխադրող երրորդ տարին ճանաչվում է Turkish Airlines-ը։  «Նորվեժնը» (Norwegian) ութերորդ անգամ աընընդմեջ ճանաչվում է Եվրոպայի լավագույն բյուջետային ավիաընկերությունը։

You might also like