Շատ ուղևորներ կողմ են ինքնաթիռում դրեսս-կոդի առկայությանը

Անցյալ ամիս բուրլեսկի հայտնի դերասանուհուն արգելել են մուտք գործել  JetBlue ավիաընկերության ինքնաթիռ գերկարճ շորտերի պատճառով։ Ճանապարհորդուհու բողոքը աջակցել են համացանցի հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհից, սակայն ուղևորների մեծ մասը կողմ են ինքնաթիռում դրեսս կոդի սահմանմանը։

Ամերիկյան Airfarewatchdog պորտալը հարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում։  2500 հարցվածների 59%-ը հավանում է համաշխարհային ավիաընկերությունների՝ անպարկեշտ հագուստով ուղևորներին չսպասարկելու  որոշումը։

1023122262

Ընդ որում, մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստները համաձայն չեն ուղևորների ազատության սահմանափակման հետ  և պատրաստ են ընդունել այս նորարարությունը միայն մեկ պայմանով, որ ավիաընկերությունները թույլատրելի հագուստի ցանկը կներկայացնեն իրենց պաշտոնական կայքերում ավիատոմսերի գնի և թույլատրելի ուղեբեռի մասին տեղեկատվության հետ։ Հակառակ դեպքում՝ ցանկացած ուղևոր կարող է դառնալ ինքնաթիռի անձնակազմի անդամների անձնական նախապատվության զոհը։

You might also like