Ամերիկյան Կենտուկի նահանգի Վիլյամսթաուն քաղաքում բացվել է թեմատիկ այգի՝ Նոյի տապան, որն իրենից ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող բիբլիական նավի կրկնօրինակը։
Նոյի կառուցած տապանի կրկնօրինակի երկարությունը կազմում է 155 մետր, բարձրությունը՝ 15 մետր, իսկ լայնությունը՝ 26 մետր։ Նավի երեք հարթակներում զբոսաշրջիկները կարող են տեսնել Նոյին նվիրված ցուցահանդես, ինչպես նաև՝ կենդանիների կրկնօրինակները, այդ թվում՝ դինոզավրերի, որոնք անհետացել էին Մեծ ջրհեղեղից դեռ շատ առաջ․ գրում է Тelegraph-ը։
Այգում նաև գործում է ռեստորան, կենդանաբանական այգի, հյուրերին առաջարկվում է զբոսնել ուղտերի և ավանակների վրա, ինչպես նաև՝ իջնել պարանից ամրացված, որը մեկնարկում է 17-րդ հարկի բարձրությունից մինչև 80 կմ/ժ արագությամբ։