Վիլլա Ֆավորիտա (corso Resina, 330) առանձնատան նախկին ախոռում, որը գտնվում է Էրկոլանո քաղաքում (Նեապոլ), կբացվի Պիցցայի թանգարան, որն ամբողջովին նվիրված կլինի նեապոլիտանական խոհարարական ավանդույթներին։ Ցուցահանդեսային տարածքի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 13-ին 21:00-ին։
Նոր թանգարանի հավաքածուն կներառի նեապոլիտանական պիցցայի պատմությանը նվիրված սրահ, որը մեզ է հասել լուսանկարների, բաղադրատոմսերի և հայտնիների կարծիքների միջոցով․ սկսած Տոտոյից, մինչև Սոֆի Լորեն։