Երեքմետրանոց կոկորդիլոսը հանկարծակի կերպով հայտնվել է Կարիբյան ծոցի Կոսումել կղզու զբոսաշրջիկների շրջանում ճանաչում վայելող լողափում․ հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mirror-ին։ Միջդեպը, որը խուճապի է մատնել հանգստացողներին, տեսանկարահանել են։
Կոկորդիլոսը լողացել է լողափի շեզլոնգների արանքով և սուզվել ծովը։ Գիշատչի հետ ջրում նկատել են ևս մեկ կոկորդիլոսի, ում ավելի ուշ հաջողվել է բռնել։ Սակայն զբոսաշրջիկներին վախեցրած կենդանին դեռևս մնում է ազատության մեջ։