Բուքինգեմյան պալատում կանցկացվի թագուհու հագուստների ցուցադրությունը

Այս տարվա ապրիլին ամբողջ Մեծ Բրիտանիայի տարածքում կազմակերպվել են բազմաթիվ տոնակատարություններ՝ նվիրված Ելիզավետա  II թագուհու 90-ամյակին։ Նրա հոբելյանի առթիվ՝ Բուքինգեմյան պալատում կանցկացվի թագավորական զգեստապահարանի ցուցադրություն, որին կարող են այցելել բոլոր ցանկացողները և բրիտանացիների հետ  կիսել իրենց հիացմունքը այս մեծն կնոջ հանդեպ։

Fashioning-a-Reign_microsite_NEW-CREATIVEv4

«Կառավարման մոդելավորում․ թագավորական զգեստապահարանի 90 տարվա ոճը» անունը կրող ցուցադրությանը (անգլ. “Fashioning a Reign: 90 Years of Style From The Queen”s Wardrobe”)Բուքինգեմյան պալատի հյուրերին կներկայացվի Ելիզավետա   II թագուհու հագուստի ամենամեծ հավաքածուն։ Բացի բազմաթիվ հանդերձներից, որոնք ընտրել է Ձերդ Գերազանցությունը տարատեսակ  պաշտոնական միջոցառումների և օտարերկրյա այցերի համար, ցուցահանդեսին ներկայացված կլինեն նաև հազվագյուտ, պատմության մեջ մտած ցուցանմուշներ։

Այդպիսով, ցուցահանդեսային կենտրոնում ներկայացված է գեստը, որը 1947 թվականի նոյեմբերի 20-ին թագուհին կրել է Էդինբուրգի դքսի հետ ամուսնանալիս։ Փղոսկրի գույնի մետաքսե շքեղ զգեստը, որը ոգեշնչված է Սանդրո Բոտիչելիի «Գարուն» կտավից, զարդարված է բյուրեղներով և  10 հազար մարգարիտով։ Հատկանշական է, որ այս զգեստը արքայադուստրը գնել է կտրոններով․ հետպատերազմյան շրջանում Մեծ Բրիտանիայում գործում էր հագուստի և կոշիկի ձեռքբերման սահմանափակումներ։ Ցուցահանդեսը բաց կլինի    2016 թվականի հուլիսի 23-ից հոկտեմբերի 2-ը։

ElizabethWeddingGownFrontViews

You might also like