Հանս Քրիստիան Անդերսենի հանրահայտ «Ջրահարսը» հեքիաթը և համանուն լիամետրաժ մուտֆիլմը, որը նկարահանվել է Ուոլտ Դիսնեյի ստուդիայում, շարժում է արդեն մի քանի սերնդի երեխաների երևակայությունը։ Բոլոր մեծահասակների համար, ովքեր շարունակում են երազել ստորջրյա կյանքի մասին, բացվել է հատուկ դպրոց ջրահարսների համար։
Պարուսույց և պիլատեսի մարզիչ Ջուլիա Սարդելլան 4 տարի շարունակ մասնակցել է Լաս Վեգասի ջրային շոուին։ Մարմնամարզության և սինխրոն լողի համադրությունը ոգեշնչել է աղջկան բացել սեփական դպրոցը, որի այցելուները կարող են իրենց զգալ ջրահարս։ Այս անսովոր հաստատությունը բացվել է ֆրանսիական Մարսել քաղաքում։
Առաջին դասերը սկսվել են դեռևս 2015 թվականին և կարճ ժամանակում աշակերտների թիվը հասել է 500-ի։ Դասերի ընթացքում «ջրահարսները» հագնում են հատուկ մեկ լողակով լեգինսներ, որը նման է ջրահարսի պոչի։ Բացի ստորջրյա լողի և ճիշտ շնչելու հմտություններից, դասերը ներառում են նաև լուրջ կարդիո-մարզումներ և երկարատև լող։
Եվրոպայում առաջին ջրահարսների դպրոցը բացվել է 2014 թվականին Իսպանիայի Տարագոնայում։ Նման հաստատություններ կան նաև Լոս Անջելեսում և Մոնրեալում։