Լոնդոնում Հարրի Փոթերի թանգարանը հրավիրում է կախարդական նախաճաշի

Անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի հայտնի վիպաշարի բոլոր երկրպագուները ծանոթ են անհավանական ախորժալի ուտեստների նկարագրությանը, որն առաջարկվում է Հոգվարթսի կախարդական դպրոցի աշակերտներին։

Harry

Թանգարանի հյուրերին առաջարկվում է նախաճաշ մի հաստատությունում, որը նույնությամբ ստեղծված է Հոգվարթսի Մեծ սրահի նման։ Գրքում նկարագրված Pixie Puffs և  Cheeri Owls  եգիպտացորենի փաթիլներից բացի այցելուներին կառաջարկվի շիլաների մի քանի տեսակ (այդ թվում՝ հայտնի անգլիական կերամաթով շիլան), կրուասաններ, կեքսեր, նրբերշիկ, յոգուրտներ, թարմ հատապտուղ և խմիչքներ։

1467734041744

Տոմսի արժեքը  (75 ֆունտ ստերլինգ երեխաների համար, 90՝ մեծահասակների) նաև ներառում է մուտքը  ստուդիայի մյուս սրահներ, նախաճաշի լուսանկարները, հուշանվերներ և մեկ գավաթ գարեջուր։ Այցելուները նաև կարող են տեսնել ստուդիայի նոր սրահը, որն իրենից ներկայացնում Հարրի Փոթերի մանկության տան կրկնօրինակը։ Նախաճաշին կարելի է մասնակցել 2016 թվականի օգոստոսի  21-ից  28-ին, տոմսերը վաճառքի են հանվել հուլիսի 6-ից  Warner Bros-ի պաշտոնական կայքում։

You might also like