- Կատեգորիա՝ Խանութներ
- Հասցե՝ Vimmelskaftet 37, 1161 København K, Դանիա
- Հեռախոսահամար՝ +45 52 15 91 58
- Աշխատանքային ժամերը՝ Լեգոյի խանութն աշխատում է ամեն օր, երկուշաբթիից հինգշաբթի՝ 10-ից 18-ը, ուրբաթ՝ 10-ից 19, շաբաթ՝ 10-ից 17-ը, կիրակի՝ 12-ից 16-ը։
- URL՝ http://www.lego.com/en-us/
Մասնավոր ընտանեկան ընկերությունը, որին պատկանում է հայտնի «Լեգո» կոնտրուկտորների գյուտը, հիմնադրվել է դանիական Billund քաղաքում 1932 թվականին։ Այդ ժամանակից ի վեր «Lego» ապրանքանիշը դարձել է ոչ պակաս պոպուլյար, քան՝ «Coca-Cola»-ն, իսկ մասնագիտացված խանութները՝ որտեղ կարելի գնել հայտնի կոնստուկտորից, սփռված են ամբողջ աշխարհում։
Որքան էլ, որ դա տարօրինակ է, բայց Lego-ի խանութը Կոպենհագենում՝ ապրանքանիշի հայրենիքում, բացվել է միայն 2010 թվականին։ Այսինքն, կոնստրուկտորներ վաճառվում են քաղաքի տարբեր առևտրային կետերում, բայց այս խանութում վաճառվում է միայն այս ապրանքանիշի արտադրանքը։
Այստեղ դուք կարող եք գնել կոնստրուկտորներ և ամենատարբեր հուշանվերներ ապրանքանիշի լոգոտիպով, իսկ եթե երեխաներ չունեք, պարզապես այցելեք այս խանութ թեկուզ միայն նրա համար, որպեսզի տեսնեք իսկական գլուխգործոցներ ՝ պատրաստված փոքրիկ խորանարդներից։
Խանութի ամբողջ երկայնով տեղ են գտել տարատեսակ քանդակներն ու վահանակը՝ պատրաստված Լեգոյից։ Այստեղ կան լեգոյով պատրաստված հսկա դինոզավրի գլուխներ, հեծանիվով երեխաներ, արքայական զինվորներ և ամբողջական քաղաքներ։