Ամերիկյան միգրացիոն իշխանությունները պահանջում են տրամադրել սոցիալական ցանցերում հաշիվների տվյալները
Ամերիկյան ներգաղթի իշխանությունները գիտեն, թե որտեղ եք դուք ապրում, ում հետ և ինչպես, բայց այժմ ԱՄՆ-ի Ներքին անվտանգության վարչությունը (DNS) ցանկանում է գնահատել սոցիալական ցանցերում ձեր ակտիվությունը՝ պահանջելով ներկայացնել ձեր հաշվի տվյալները ամերիկյան մուտքի արտոնագիր ստանալու համար։
Մուտքի արտոնագրի էլեկտրոնային համակարգի կայքի թարմացումից հետո ԱՄՆ մեկնել պատրաստվող զբոսաշրջիկներից կպահանջվի ներկայացնել տվյալներ այն մասին, թե որ սոցիալական ցանցերից են օգտվում, ինչպես նաև՝ օգտատիրոջ անունն ու նիքնեյմը։ Փոփոխությունները կվերաբերվեն Esta և I-94W ձևերին․ գրում է The Telegraph-ը։
Ինչպես հայտնում է DNS-ը՝ այս պահանջը DNS-ին կտրամադրի ավելի շատ պարզություն և թափանցիկություն արտոնագրի թեկնածուի անձը գնահատելու համար, ինչպես նաև՝ թույլ կտա ավելի լավ վերլուծել յուրաքանչյուր թեկնածուի։