Զբոսաշրջիկների մեծ մասը չի պատկերացնում իր հանգիստն առանց սմարթֆոնի

Պլանավորելով իրենց հանգիստը՝ շատ զբոսաշրջիկներ բախվում են իդեալական ուղեկցի ընտրության խնդրին։ Վերջերս անցկացրած ուսումնասիրության արդյունքներով՝ ճանապարհորդների  76%-ը նախընտրում է ճանապարհորդության մեկնել իրենց հեռախոսի ուղեկցությամբ, ոչ թե՝ մոտ ընկերոջ կամ սիրելիի։

PF_Xcaret_Tourists

Hotels.com պորտալի հարցմանը մասնակցել է ավելի քան  9 000 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը խոստովանել է, որ կախում ունի սմարթֆոնից։ Հարցման մասնակիցների  47%-ը օգտվում է էլեկտրոնային սարքավորումներից  անհրաժեշտ վայրի որոնման, եղանակի տեսության, հյուրանոցներում և ռեստորաններում տեղի ամրագրման  համար, 40%-ը չի պատկերացնում օտար քաղաում մեքենա վարելը՝  առանց սմարթֆոնի օգնության, և միայն հարցվածների 13%-ի չի զգում ինտերնետ-կապի առկայության անհրաժեշտությունը ճանապարհորդության ընթացքում։

korea-tawarkan-peminjaman-ponsel-kepada-turis-160202k

Ի դեպ, շատ ճանապարհորդների համար սմարթֆոնից օգտվելու հնարավորությունն ավելի կարևոր է լավ հանգստի համար, քան եղանակային լավ պայմանները  կամ արևայրուկ ձեռք բերելը։ Հետազոտության մանրամասն արդյունքները ներկայացված են Hotels.com պաշտոնական կայքում և  LonelyPlanet զբոսաշրջային պորտալում։