Սեն Ֆերմին փառատոն [The festival of San Fermín]

Կատեգորիա՝ Փառատոններ
Հասցե՝ Պամպլոնա, Նավարրա, Իսպանիա
Աշխատանքային օրերը՝ Հուլիսի 6-14
Այցելության արժեքը՝ Անվճար
s_s01_08017401Սան Ֆերմին կամ Սանֆերմինես փառատոնը հայտնի ֆիեստա է, որն անցկացվում է Պամպլոնայում արդեն  800 տարի։ Փառատոնը սկսվում է Սուրբ Ֆերմինի օրվա նախօրեին՝ հուլիսի 6-ի կեսօրին և տևում մեկ շաբաթ։ Ավանդաբար ֆիեստան սկսվում է քաղաքապետարանի շենքի պատշգամբից «չուպինասո» հրթիռի մեկնարկով։
Սան Ֆերմինը, առաջին հերթին, հայտնի է ցլերի վազքով, որի ընթացքում քաղաքի  նեղ փողոցներ են բաց թողնվում 12 կենդանի, իսկ տասնյակ տղամարդիկ փորձում են իրենց նյարդերը՝ փախչելով նրանցից։ Ամեն տարի լինում են տուժածներ և նույնիսկ զոհեր։  Որպես կանոն, դրանք լինում են ոչ սթափ զբոսաշրջիկները։ Տեղաբնակները լավ գիտեն, թե ինչպես պահեն իրենց ցլերի հետ և միայն թեթև վախ են ապրում։ Գործողությունը տևում է շուրջ  15 րոպե։ Ֆիեստայի մնացած ժամանակը տրամադրվում է կառնավալին, փողոցային արտիստների ելույթներին, երգերին, պարերին և կորիդային։

Փառատոնի տարածմանը նպաստել է հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյը, ով առաջին անգամ տեսել է ցլերի վազքը  1923 թվականին և մինչև 1959 թվականը ամեն տարի մասնակցել տոնին։ Հեմինգուեյը նկարագրել է փառատոնը իր  «Եվ ծագում է արևը (Ֆիեստա)» պատմվածքում, որից հետո Պամպլոնան լցվել է զբոսաշրջիկների մեծ հոսքով։ Այժմ  փառատոնին  ամեն տարի այցելում է  մինչև  3 միլիոն մարդ։

fiesta-de-san-fermin-pamplona-900-11

You might also like