Զբոսաշրջիկներին Նյու Յորքում զգուշացրել են բուդդիստ «կեղծ վանականների» մասին, ովքեր, իբրև թե, գումար են հավաքում Թայլանդում վանք կատուցելու համար։ Այս մասին հայտնում է Տուրիզմ․ՌԻԱ-ն։
Նարնջագույն և դեղին լայն հագուստով մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են որպես բուդդիստ-վանական, հաճախ են հայտնվում Նյու Յորի զբոսաշրջային թաղամասերում։ Քաղաքի հյուրերին առաջարկելով մեդալիոններ և խաղաղություն մաղթելով, նրանք խնդրում են գումար հատկացնել Թայլանդում վանքի կառուցման համար, իսկ մերժում ստանալու դեպքում՝ պահանջում «հանգանակություն անել» ավելի կոպիտ ձևով։
Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը՝ Նյու Յորքի բուդդայական խորհուրդը արշավ է սկսել սոցիալական ցանցերում, որով զգուշացնում է, որ այդ «վանականները» ոչ մի կապ չունեն բուդդայական վանքի հետ և սովորական խաբեբաներ են։