Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը կոտրելու զբոսաշրջիկների փորձը տեղանկարահանվել է

Աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը, որը գտնվում է չինական Հունան նահանգում, ամրության ստուգման են ենթարկել։ Ավելի քան  30 տեղաբնակ և զբոսաշրջիկ փորձել են կոտրել կառույցի թափանցիկ հատակը, որը գտնում է  300 մետր բարձրության վրա, 5,5 կլիոգրամ կշռող մետաղամուրճի օգնությամբ․ հայտնում է  Daily Record-ը։glassbridgeshiniuzhainationalpark1Տեսագրված փորձարկումն անցկացվել է հունիսի 25-ին։ Հարվածներից ապակե հատակի վրա ճաքեր են առաջացել, բայց կառույցը դիմացել է։ Այնուհետև, 430 մետր երկարությամբ կամուրջով անցել է 2 տոննա կշռող ավտոմեքենա։ Թեստը ցույց  է տվել, որ մարդիկ կարող են առանց վախի անցնել այդ կամուրջի վրայով։