Լողափնյա հանգստի սիրահարների շրջանում ամենագեղեցիկ մարմին ունեցողներ են ճանաչվել եվրոպացիները։ Այդպես կարծում են տարբեր երկրներից հարցման մասնակիցների 24 տոկոսը, որն անցկացրել է Expedia զբոսաշրջային ծառայությունը․ փոխանցում է Lenta-ն։
Կարիբյան ավազանի երկրների ներկայացուցիչների արտաքինը գրավիչ են անվանել ուսումնասիրության մասնակիցների 17 տոկոսը։ Առաջատարների եռյալը եզրափակում են ամերիկացիները՝ 14 տոկոս։ Ընդ որում, ԱՄՆ բնակիչների 46 տոկոսը հայրենասիրություն են ցուցաբերել և նշել, որ ամենագեղեցիկ մարդկանց կարելի է հանդիպել Ֆլորիդայի և Հավայների լողափերում։
Հարցումը նաև պարզել է, որ ամերիկացիների74 տոկոսը լողափում նախընտրում է լիցքաթափվել և ոչինչ չանել, 44 տոկոսը նախընտրում է կարդալ կամ քնել, իսկ 17 տոկոսը արևային լոգանք ընդունելու ընթացքում հասցնում է աշխատել։ Աշխատասիրությամբ նրանք զիջում են միայն Հնդկաստանի բնակիչներին, որոնց շրջանում լողափնյա աշխատասերները կազմում են 32 տոկոս։
Ուսումնասիրությունը անցկացվել է 2016-ի ապրիլին, որին մասնակցել է աշխարհի 24 երկրից 18 տարեկանից բարձր ավելի քան 11 հազար մարդ։